Սեպտեմբերի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամների պատվիրակությանը՝ հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Ջոն Ութինգդեյլի գլխավորությամբ:

 


Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում հայ-բրիտանական համագործակցությունը զգալիորեն ակտիվացել է և այդ գործընթացում լուրջ դերակատարություն ունեն երկու երկրների խորհրդարանականները։
Բրիտանացի խորհրդարանականները ընդգծեցին, որ շարունակելու են ջանքերը՝ երկու երկրների միջև բարեկամական փոխհարաբերությունների հետագա ամրապնդման և ընդլայնման գործում։

 


Քննարկվեցին նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության մի շարք հարցեր, ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։