Չեչնիայում բացվել է 1819 թվականի Կովկասյան պատերազմի ընթացքում ռուս զինվորներին սպանած կանանց հուշարձան. գրում է pravda.ru-ն:

 

Հուշարձանը բացել է երկրի ղեկավար Ռամզան Կադիրովը: Նրա խոսքերով' հենց կանայք են կարևոր դեր խաղում խաղաղության և ներդաշնակության պահպանման գործում: «Աճող սերնդի դաստիարակությունից է կախված տարածաշրջանի բարեկեցությունը»,-ասել է Կադիրովը:

 

Ըստ պատմաբանների' 1819-ին կատաղի ճակատամարտից հետո ռուսական զորքերը գերի էին վերցրել մեծ քանակությամբ մարդկանց' ներառյալ 46 աղջկա: Խանգիշ-Յուրտայի շրջանում աղջիկները սկսեցին հասնել պահակախմբի վրա և նրանց հետ գցվել ջուրը: Այդ կերպ աղջիկները վրեժ էին լուծում Դադի-Յուրտ գյուղի բնակիչների համար, որը հրկիզել էին գեներալ Ալեքսեյ Երմոլովի հրամանով: