168.am Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի իշխանությունները Դամասկոսին բարեկամ երկրներին ապացույցներ են ներկայացրել, որ երկրում քիմիական զենք կիրառել են հենց ընդդիմության զինյալները: Այս մասին հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը:

 

Վերջինս, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ որ երկրներին են ներկայացվել այդ ապացույցները: Ֆեյսալի խոսքերով՝ Սիրիայի քիմիական զենքը միջազգային հսկողության տակ դնելը և այն ոչնչացնելը չի ազդի տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա:

 

Միկդադը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը ճնշում կգործադրի Իսրայելի վրա, և այդ երկրում էլ կոչնչացվեն զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) պաշարները (քիմիական, կենսաբանական ու միջուկային զենք):