Tert.am Գազավորված ըմպելիքներն ու քաղցրավենիքը պետք է ծխախոտի պես նախազգուշացնող պիտակներ ունենան, որոնց վրա գրված կլինի, որ շաքարը չափազանց վտանգավոր է ու թմրանյութերի պես կախվածություն է առաջացնում։

 

Ինչպես նշում է The Telegraph-ը, Ամստերդամի առողջապահության ծառայության ղեկավար Փոլ վան դեր Վելպենը հայտարարել է, որ ինչպես որ ալկոհոլն ու ծխախոտը, այնպես էլ շաքարը թմրանյութի հատկություններ ունի և կախվածություն է առաջացնում։

 

«Շատերին սա կարող է չափազանցված թվալ, սակայն իրականում շաքարը բոլոր ժամանակների ամենավտանգավոր թմրանյութն է, որի օգտագործումը մարդկանց կողմից պետք է նվազագույնի հասցվի»,-նշել է Վելպենը, ում պնդմամբ՝ այն առաջացնում է մշտապես քաղցր ուտելու անկառավարելի ցանկություն, ինչն էլ հանգեցնում է ճարպակալման ու սրտի հետ խնդիրների։

 

Պաշտոնյան առաջարկում է գազավորված ըմպելիքների ու քաղցրավենիքի վրա նախազգուշացումներ ավելացնել, որոնք կպատմեն շաքարի վնասակար լինելու մասին։