Այսօր ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հրավիրած ասուլիսում խոսելով արտագաղթի դեմ պայքարի մասին՝ մի քանի անգամ ԶԼՄ-ներին կոչ արեց, որ ագրեսիվ նյութեր չհրապարակեն, դրական երեւույթներին ուշադրություն դարձնեն: Aravot.am-ը պարոն Մինասյանին հարցրեց՝ Դուք է՞լ եք փաստորեն համաձայն Սերժ Սարգսյանի հետ, որ Հայաստանից մարդիկ արտագաղթում են գաղջ մթնոլորտի պատճառով, իսկ գաղջ մթնոլորտի մեղավորները ԶԼՄ-ներն են:

 

Նա պատասխանեց. «Չէ, համեմատությունը այս պահին առնվազն տեղին չէ, որովհետեւ մեր ծրագրային առաջարկը հետեւյալն է՝ հասարակության մեջ հոգեբանական բացասական գործոնները, որոնք ազդում են, այդ թվում նաեւ արտագաղթի որոշման համար հիմք են հանդիսանում, դրանք հնարավորինս պետք է չեզոքացվեն: Ես ձեզ կոչ չեմ անում ճշմարտությունը չասել, ես ձեզ կոչ չեմ անում կեղծ տեղեկատվություն տալ միայն դրական լույսի ներքո: Ոչ:

 

Ես ասում եմ հետեւյալը, որ եթե ագրեսիան տարածելու, միջավայրում վատ զգալու ուղղությամբ կարող են ազդել ՀՀ քաղաքացու վրա, դրանից պետք է զերծ մնալ: Պե՞տք է քննադատվի խանութում հասարակ վեճը՝ ինչ-որ անձնական: Միջանձնային ագրեսիան պե՞տք է քննադատվի: Ես գտնում եմ, որ պետք է քննադատվի, եւ դրա հիմնական պատասխանատուն ԶԼՄ-ները պետք է լինեն»:

 

 

Մանրամասները` այստեղ