Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ գտնվող վերամբարձ կռունկի վրա է բարձրացել մի տղա և սպառնում է ինքնասպան լինել՝ իրեն ցած նետելով:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Կոտայքի մարզի փրկարարական վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Գեղամ Գրիգորյանի գլխավորությամբ:

 

Ժամանել էին նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը' Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված երիտասարդը Նոր Հաճնի բնակիչ է, ում գրեթե երկու ժամ փրկարարներն ու ոստիկանները համոզում էին, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին:  

 

 

Մանրամասները` այստեղ