Էդվարդ Սնոուդենը շարունակում է ապրել խիստ հսկողության տակ և գտվում է Ռուսաստանի գաղտնի մի վայրում,սակայն նա հնարավորություն ունի ազատորեն ճամփորդելու Ռուսաստանի ողջ տարածքով` առանց բացահայտված լինելու, պնդում է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության նախկին աշխատակցի փաստաբանը: Նա նաև ավելացրել է, որ քանի դեռ վտանգը շարունակում է մնալ բավական բարձր, այս պահին նպատակահարմար չէ բացահայտել նրա գտնվելու վայրը կամ բաց տեքստով խոսել այդ հարցի շուրջ: Համաձայն Անատոլի Կուչերենի` Էդվարդ Սնոուդենը ունի այն բոլոր իրավունքները, ինչ Ռուսաստանի մնացած քաղաքացիները և տրամաբանական է, որ աշխատանքի անցնելու մի շարք առաջարկներ է ստացել, ինչպես նաև հաղորդագրություններ' Ռուսաստանի տարբեր քաղաքացիների կողմից նրան օգնելու ցանկության մասին :