Ինչպես հայտնի է, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին ուղղված՝ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ազատման երաշխավորագիր էր պատրաստել: Զուրաբյանի նախաձեռնությանը միացել են նաև մի շարք հայտնի գործիչներ, լրագրողներ, քաղաքացիներ:

 

Պաշտպանական կողմը քիչ առաջ Վերաքննիչ դատարանում' ՀԱԿ ակտիվիստների գործով հերթական դատավարությանը, դատավոր Եվա Դարբինյանին հանձնեց երաշխավորագրերը:

 

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը քննարկելու: