Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Իսախանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 31 փողոցի 1-ին տան բնակիչ, 47-ամյա Գառնիկ Խոջայանի նկատմամբ, ով կասկածվում է առանձնակի դաժանությամբ եղբորը՝ 43-ամյա Հարություն Խոջայանին սպանելու մեջ:

 

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ոստիկանության Իջևանի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս սեպտեմբերի 17-ին բացահայտել են զարհուրելի սպանությունը և հայտնաբերել են սպանվածի դին՝ իր տան այգում հոնի ծառի տակ թաղված: Ոստիկանները օպերատիվ տվյալներով բաժին են բերման ենթարկել Գ. Խոջայանին, և փաստերի ճնշման տակ վերջինս խոստովանել է, որ այս տարվա օգոստոսի 20-ին Աչաջուր գյուղի իրենց տանը ծեծելով սպանել է եղբորը և թաղել այգում:

 

Քիչ առաջ քննիչ Ա. Իսախանյանի գլխավորությամբ դեպքի վայրում նա մատնացույց էր անում հանցագործության վայրը: Վերջինս հայտնել էր, որ եղբոր ծեծին ականատես է եղել մայրը՝ 75-ամյա Փառանձեմ Խոջայանը:

 

Մանրամասներն` այստեղ