operativ.am Արարատյան դաշտի արտեզյան ջրերից հրաժարվենք, քանի որ լեռնային ջրերի որակական հատկանիշներն ավելի բարձր են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանը: Նրա խոսքով` առաջիկա 2-3 տարիներին ընդհանրապես չենք օգտագործի արտեզյան ջրեր: Եթե մարդ զգում է քլորի համ, ապա նշանակում է, որ ջուրը անվտանգ է: ՀՀ-ն այնքան ֆինանսական միջոցներ չունի, որ ամբողջ ցանցը վերանորոգի:

 

«Երևան ջուր» ՓԲԸ լաբորատորիայի բաժնի պետ Սոֆյա Ասատրյանի խոսքով` իրենց հսկողության տակ է գտնվում 27 ջրամբար և ամեն օր իրենք ջուրը ստուգում են: Քլորը ստացվում է Պարսկաստանից, իսկ ջրից քլորի համ առնելն ըստ բանախոսների դա սովորական երևույթ է: