Հյուսիսային Կորեայի գլխավոր միջուկային միջնորդ Կիմ Կայ-Գվանը կոչ է արել միջազգային հանրությանը վերսկսել երկրի միջուկային ծրագրի շուրջ միջազգային բանակցությունները. գրում է BBC-ն:

Անցյալ շաբաթ տեղեկատվություն էր տարածվել, որ Հյուսիսային Կորեան, հնարավոր է, վերաակտիվացրել է Յոնբենի միջուկային ռեակտորը:

Հանդես գալով Պեկինի ֆորումում՝ Կիմ Կայ-Գվանը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է վերադառնալ վեցկողմյա բանակցությունների ֆորմատին հարևան երկրների և ԱՄՆ-ի հետ առանց որևէ նախապայմանի: