Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը դիմել է երրորդ երկիր մեկնելու համար։

Այդ մասին ադրբեջանական Trend գործակալությանն ասել է Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը։

Հիշեցնենք, որ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանի տարածքում հայտնվել էր տեղանքում չկողմնորոշվելու պատճառով։