Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր ելույթում իրեն անվանել է «մեղսավոր» և կաթոլիկ եկեղեցու առաջնորդներին կոչ արել «հավասարակշռել» իրենց քաղաքական գործունեությունն և հոգևոր առաքելությունը, տեղեկացնում է The Telegraph-ը:

Աննախադեպ երկարատև հարցազրույցում արգենտինացի պապը, ով 6 ամիս առաջ ընտրվելուց հետո համեստ և անկեղծ հոգևորականի հեղինակություն է վաստակել, եկեղեցական բարեփոխումների կոչ է արել' մատնանշելով այն փաստը, որ եկեղեցին մտահոգված է այնպիսի հարցերով, ինչպիսիք են միասեռ ամուսնությունները, աբորտները և թմրամիջոցների օգտագործումը:

Կաթոլիկ եկեղեցու մասին հարցազրույցում պապը ասել է. «Մենք պետք է նոր հավասարակշռություն սահմանենք, այլապես նույնիսկ եկեղեցու բարոյական ապարանքը կարող է փլուզվել, ինչպես խաղաքարտերից կառուցված տունը»: