168.am-ի տեղեկություններով՝ երկու շաբաթ առաջ Ուկրաինայում ձերբակալվել է հայազգի քրեական հեղինակություն Թևոսիկը (Թևոս Սաֆարյան): Վերջինս երկար ժամանակ Հայաստանում չի եղել' տեղի որոշ օլիգարխների հետ ունեցած կոնֆլիկտների պատճառով: Ըստ նույն աղբյուրների՝ Թևոսիկի և հայ օլիգարխների միջև կոնֆլիկտային փոխհարաբերություններն արդեն հարթվել են, և սպասվում է, որ այս ձերբակալությունից հետո, պայմանավորվածության համաձայն, նա կտեղափոխվի Հայաստան: