Թուրքիայում՝ Քեչրոր քաղաքից 5կմ հարավ-արևելք ընկած Չուքյուրայվա գյուղի մոտ (Մեծ Հայքի Այրարատ նահանգում) հայտնաբերվել է հայկական միջնադարյան Ծառաքար վանական համալիրը: Վանքի արտաքին տեսքն ամբողջովին և անվերադարձ ոչնչացված է: Վանքն ունեցել է եկեղեցի՝ իրար կապող մի քանի մուտքերով, 6 մատուռ և հարակից այլ շինություններ: Գրավում է մարդկանց իր յուրահատուկ կառուցվածքով, հատկապես, քարերի վրա փորագրված գունավոր արձանագրություններով:

 

1999 թվականին առաջին անգամ վանքը սկսեց ուսումնասիրել շոտլանդացի մասնագետ, հնագետ Ստեֆեն Սիմը, ով լուսանկարեց ողջ համալիրը և կազմեց նրա սխեմատիկ պլանը: Ավելի ուշ՝ 2009 թվականին, վանք այցելեց սեյսմոլոգ Շիրո Սասանոն, ով մի փոքրիկ գիրք հրատարակեց Ծառաքար վանական համալիրի մասին: 

 

Մանրամասն՝  այստեղ: