Եմենի ռազմական բազայի մոտակայքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացել է մոտ 40 մարդ. հայտնում է Reuters-ը:

 

Ահաբեկչությունը տեղի է ունեցել երկրի հարավում' Շաբվա շրջանում այսօր վաղ առավոտյան: Ռազմական բազայի մոտ բերել էին երկու ականապատված ավտոմեքենա, որոնք և հետո պայթեցվել են:

 

Ենթադրվում է, որ ահաբեկչության ետևում կանգնած է «Ալ-Քաիդայի» ճյուղը, որը գործունեություն է ծավալում Արաբական թերակղզում: