Սեպտեմբերի 19-ին, ժամը 14.10-ին, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցի թիվ 4 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: