Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել 1967 թ. ծնված, նախկինում դատված Վազգեն Ու.-ին, որը 1999 թ. մայիսի 13-ից Չեխիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: