Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրների առաջնորդները Սոչիի գագաթաժողովի արդյունքներով կարող են երկուշաբթի համատեղ հայտարարություն ընդունել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ:  

Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը. «Սիրիայի հարցը քննարկվելու է, դա բնական է, եթե պայմանավորվածություն ձեռք բերվի այն մասին, որ արտահայտվի կոլեկտիվ կարծիք, ապա կընդունվի հայտարարություն»:

ՀԱՊԿ-ի անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը: