Որպես կանոն, անբացատրելի և անոմալ երևույթների մենք ականատես ենք լինում ֆիլմերում, մուլտֆիլմներում, հեքիաթներում:

Կարծես նման երևույթները ներթափանցել են իրական կյանք:

Այսպես, 1983թ-ին մի տղայի՝ Դոննի Դեկերին անվանում էին անձրևի մարդ:

Մի օր նա իր ընկերոջ տանն էր, երբ անսպասելի մտավ տրանսի մեջ:

Անմիջապես առաստղից սկսվեց ջուր հոսել և մառախուղը պատեց սենյակում:

Որոշ ժամանակ անց այդ դեպքը կրկնվեց: Մի օր նա նստած էր իր ընկերոջ հետ ռեստորանում, երբ անձրևը սկսվեց գալ անմիջապես իրենց գլխին:

Տնօրենն անմիջապես հանեց իրեն ռեստորանից: Տարիներ հետո փոքր իրավախախտումների համար տղային ազտազրկման դատապարտեցին:

Քրեակատարողական հիմնարկում տղան նույնպես ստեղծեց քաոս. անձրևը գալիս էր անմիջապես իր բանտախցում:

Իր հետ գտնվող բանտարկյալները սկսեցին բողոքել:

Այդ ժամանակ տղան բացատրեց, որ կարող է իր ցանկությամբ անձրև կանչել և անմիջապես ցույց տվեց՝ թրջելով քրեակատարողական հիմնարկի հերթապահ աշխատակցին:

Վերջապես իրեն ազատ արձակեցին: Նա սկսեց ռեստորանում խոհարար աշխատել:

Իսկ ՀՀ-ում արտակարգ հանգամանքները կարո՞ղ են հիմք հանդիսանալ պատժից ազատման համար:

« ՀՀ Քրեական օրենսգիրքը նախատեսել է պատժից ազատումը արտակարգ հանգամանքների հետևանքով' հետևյալ իրավիճակում:

Այսպես, ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար դատապարտված անձը կարող է ազատվել պատժից, եթե հրդեհի, տեխնոլոգիական կամ տարերային աղետի, ընտանիքի միակ աշխատունակ անդամի ծանր հիվանդության կամ մահվան կամ արտակարգ այլ հանգամանքների պատճառով պատժի հետագա կրումը դատապարտվածի կամ նրա ընտանիքի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:

Հ.Գ Ներկայիս պահին ոչ ոք չգիտեի՝ որտեղ է տղան, ինչպես նաև անհայտ մնաց անձրևի առեղծվածը: