«168 ժամ» «Այսօր Հանրապետության հրապարակում Անկախության տոնի առիթով տեղի է ունենալու Նունե Եսայանի համերգը, որին ներկա է լինելու նախագահ Սերժ Սարգսյանը։ Համերգին հրավիրված է ամբողջ իշխանական էլիտան։ Սակայն հրավիրյալների մեծ մասը առանձնապես մեծ ցանկություն չունի մասնակցելու տոնական համերգին, քանի որ Նունե Եսայանի համերգը լսելու համար մեծ համբերություն և ուժերի լարում Է պետք։

 

Համերգին մասնակցել չցանկացողների թվում են նաև Աժ պատգամավորներից շատերը։ Խոսքը իհարկե չի վերաբերում ՀՀԿ-ականներին, ովքեր չեն կարող հրաժարվել Սերժ Սարգսյանի հետ միևնույն վայրում գտնվելու հնարավորությունից։ Սակայն եթե ոչ ՀՀԿ-ական պատգամավորները չգնան համերգի, նստատեղերը դատարկ կմնան, ինչը կարող Է արարողակարգային սկանդալի պատճառ դառնալ։ Մեր տեղեկություններով, երեկվանից նախագահականի արարողակարգի վարչությունից զանգահարել և պատգամավորներին հորդորել են, որ եթե անգամ իրենք անձամբ չեն մասնակցելու համերգին, ապա գոնե Հանրապետության հրապարակ ուղարկեն իրենց օգնականներին, որպեսզի ազատ նստատեղեր չմնան»,– գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: