Հոնդուրասի իրավապահ մարմիններըլայնազանգված գործողություններ են ծավալել տեղական Los Cachiros նարկոխմբավորման դեմ: Իրավապահները առգրավել են մաֆիային պատկանող 61 օբյեկտներ՝ 500 միլիոն դոլար արժողությամբ:

 

Գործողություններին մասնակցել են հարյուրավոր ոստիկաններ ու զինվորականները: Կալանք է դրվել նարկոմաֆիային պատկանող 24 ավտոմեքենաների, 4 առևտրի կենտրոնների, ինչպես նաև 60 տարբեր կենդանիներով կենդանաբանական այգու վրա: