Սեպտեմբերի 20-ին, ժամը 13.45-ին, Արևիկ գյուղի մի բնակիչ ներկայացել է ոստիկանության Մեծամորի բաժին և կամավոր հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ' առանց պայթուցիչի, ձեռքի ազդանշանային սարք, ականանետի արկի 2 գլխիկ, տարբեր տրամաչափի 45 փամփուշտ և ազդանշանային ինքնաձիգի 1 փամփուշտ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: