Սեպտեմբերի 20-ին' ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1973 թ. ծնբած Բենիկ Ս.-ն, որը 2010 թ. դեկտեմբերի 10-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով' հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը), որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:

Խափանման միջոցը' կալանք:
Ոստիկանությունը հայտնում է, որ Բենիկ Ս.-ն փոխանցվել է ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներին: