Սեպտեմբերի 21-ին' ժամը 14.28-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի 1-ին շենքի նկուղային հարկից ծուխ է դուրս գալիս:
Դեպքի վայր է երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ շենքի բնակարաններից մեկում 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-04» ծառայությանը:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել են մահճակալ և սեղան: