Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Իջևանի քննչական բաժանմունքում քննիչ Արշակ Ղազարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի (հանցափորձը, սպանություն 2 կամ ավելի անձանց) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 56-ամյա Կամո Ղալթաղչյանի նկատմամբ կատարված մահափորձի փաստով:

 

Առավոտյան ժամը 09:30-10:00-ի սահմաններում Կ. Ղալթաղչյանը, ով Ռուսաստանի Դաշնությունից 3 օր առաջ է վերադարձել Հայաստան, որտեղ զբաղվում էր գործարարությամբ, առավոտյան ընկերոջ հետ իր «Toyota Camry» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով տանից դուրս գալիս որոշ հեռավորության ավտոմեքենան պայթում է: 

 

Մանրամասները` այստեղ