Սոչիում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ռուսաստան։

 

Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։