Օմսկի բնակիչն ինքնասպանություն է գործել այն դեպքից հետո, երբ մահացու վրաերթի է ենթարկել իր հարևանին: Սեպտեմբերի 21-ին 10-ամյա երեխան իր հոր մարմինը գտել է իրենց տան բակում:

 

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»` քննիչները հետաքննության ժամանակ պարզել են, որ մարդը հավանաբար մահացել է ավտոմեքենայի վրաերթի հետևանքով: Իսկ մի քանի ժամ հետո անտառում գտել են մահացածի հարևանի կախված մարմինը և վնասված ավտոմեքենան:

 

Ինչպես հայտնել են ոստիկանությունից, ինքնասպանություն գործողը չի կարողացել իրեն ներել վրաերթի համար, որի ժամանակ մահացել էր իր հարևանը: Այդ պատճառով նա ինքնասպան է եղել: