Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկին խորհրդային երկրներին այսօր զգուշացրել է, որ Սիրիայի մահմեդական ապստամբները կարող են հասնել իրենց երկրներ, որտեղ առկա է իսլամական մեծամասնություն: Հայտնում է «Ռոյթերս» լրատվականը:

Պուտինը ՀԱՊԿ անդամ վեց պետությունների ղեկավարներին ասել է, որ Բաշար ալ Ասադի դեմ պատերազմողները կարող են ընդլայնել իրենց հարձակումները Սիրիայից և Մերձավոր Արևելքից դուրս: «Զինված խմբավորումներ կոնկրետ տեղից չեն եկել և նրանք չեն վերանա օդում», – ասել է Պուտինը Սոչիում անցկացվող ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ժամանակ:

«Մի պետությունից մյուս պետություն ահաբեկչության անցման խնդիրը լիովին իրական է և կարող է ուղղակիորեն ազդել մեր երկրներից որևէ մեկի շահերի վրա», – ասել է նա՝ օրինակ բերելով Նաիրոբիի առևտրի կենտրոնում տեղի ունեցած մահացու հարձակումը: