Lragir.am Սեպտեմբերի 23-ին Շուշիում տեղի է ունեցել Շուշի և Լոս-Անջելես քաղաքների միջև բարեկամության պուրակի բացման հանդիսավոր արարողություն: Այս առիթով պուրակում տեղադրվել է երկու քաղաքների խորհրդանիշը հանդիսացող հրեշտակի արձանը:
Բացման արարողությանը ներկա են գտնվել Արցախ ժամանած Կալիֆորնիա նահանգային խորհրդարանի ներկայացուցիչներ, Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ, Շուշիի շրջվարչակազմի ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ և բազմաթիվ հյուրեր:
Բացման արարողության ժամանակ ելույթով հանդես են եկել Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Պոլ Քրեքորյանը:
Ելույթ ունեցողներն ընդգծել են Լոս-Անջելես և Շուշի քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների հաստատման մասին 2012 թ. մայիսի 9-ին Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից ընդունված հռչակագրով սկիզբ առած համագործակցության հետագա ընդլայնման և ամրապնդման կարևորությունը:
Շուշիի շրջանային վարչակազմի ղեկավարը իր խոսքում նշել է, որ Շուշի և Լոս-Անջելես քաղաքների միջև բարեկամության պուրակի բացումը երախտագիտության նշան է Լոս-Անջելեսի բնակիչների և իշխանությունների կողմից ցուցաբերվող աջակցության համար:
Պուրակի բացման արարողության ավարտին Շուշիի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում, որի ժամանակ Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Պոլ Քրեքորյանին է հանձնվել Շուշիի քաղաքային խորհրդի հայտարարությունը, որով Շուշի քաղաքի իշխանությունները ողջունում են Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի որոշումը և իրենց պատրաստակամությունն են հայտնում՝ զարգացնելու բարեկամական կապերը երկու քաղաքների միջև: Կողմերը քննարկել են նաև համագործակցությանն ավելի գործնական բնույթ հաղորդելու հնարավորությունները:
Շուշիում բացվել է Շուշիի եւ Լոս Անջելեսի Բարեկամության պուրակ
18:52 - 24.Սեպտեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
18/11/20 19:50
Ես Շուշիում նահանջող զինվորներ չեմ տեսել, ոչ էլ տեսել եմ, որ ՄՈԲ-ը փախնի․ չգիտեմ՝ ինչի այսպես եղավ․ Շուշիի քաղաքապետ. Aysor.am
14/11/20 09:42
Երբ ակնհայտ դարձավ, որ մեր դեմ կռվում են նաեւ Թուրքիան, վարձկանները, ինչու այդ պահին չդադարեցրիք պատերազմը․ Չալաբյան
28/10/20 18:10
Շուշիում հրթիռակոծությունից հետո վիրավորում են ստացել ԱՀ ԱԻՊԾ Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարարներ
02/09/15 23:26
Շուշիում այսօր երկու խոշոր կրթահամալիր է բացվել
06/10/14 10:37
ԼՂՀ նախագահը ողջունում է Բուրգ լե Վալանսի եւ Շուշիի միջեւ բարեկամության հռչակագրի ստորագրումը
01/10/14 21:49
Ակնալիճում բացվել է հայ-եզդիական բարեկամության հուշահամալիրը
28/08/14 17:21
Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան թատրոնում տիկնիկային ներկայացումների համար պրոֆեսիոնալ բեմ է բացվել
15/03/24 10:20
Ռուսաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները. Մոսկվայի ժամանակով գործող շրջաններում բացվել են ընտրատեղամասեր
27/02/24 10:00
«Երեք օր չզանգեմ, ուրեմն չկամ, փնտրեք ինձ». կրտսեր սերժանտ Դավիթ Շահնազարյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»
Ամենադիտված
Լրահոս
21:17
«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը
11:50
Եկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան
09:57
«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»
09:43
Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»
09:04
«Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար
16:20
Երկարաձգվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը
13:42
Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փետրվարի տնտեսական ակտիվության աճը կտրուկ արագացել է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
13:40
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով ձերբակալված երեք անձանցից երկուսը կալանավորվել են
09:43
«Ժողովուրդ». Ներքին խմբում գրված հայհոյանքներին «լայք» դնելու համար դատավորը հեռացավ համակարգից
09:30
«Ժողովուրդ». Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189
08:58
«Ժողովուրդ». Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում