Pastinfo.am Ավտովթարի հետևանքով մահացած արքայադուստր Դիանան իրականում պատվիրված սպանության զոհ է դարձել: Այսպիսի հայտարարությամբ, դեռ օգոստոս ամսին հանդես էր եկել բրիտանական հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը:

Իրականությունը բացահայտած մարդը փախուստի է դիմել, իսկ թե այժմ որտեղ է գտնվում զինվոր N, (այդպես վկային կոչում են ժուռնալիստները) հայտնի չէ: Տղամարդը անհետացել է հարցաքննության նախօրեին: Այդ մասին հայտնում է բրիտանական «Express» -ը:

Բրիտանիայի հատուկ ծառայության նախկին աշխատակիցը կնոջը հայտնել է, որ արքայադուստր Դիանայի ավտովթարը դժբախտ պատահար չի եղել: Կինը վստահ է, որ իր ամուսինը չի ստել: Զինվոր N-ի խոսքով՝ արքայադուստրը սպանվել է հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից, թագավորական ընտանիքին մոտ կանգնած մի քանի հոգու պատվերով: Նա նաև չի բացառել, որ այդ անձը հնարավոր է եղել է արքայադստեր հարազատներից մեկը, ով, մեղմ ասած, դժգոհ է եղել Դիանայի և Դոդի Ալ- Ֆաիեդոմի սիրավեպից: Տղամարդը խոստովանել է, որ ինքն անձամբ մասնակցություն է ունեցել այդ սպանության գործընթացին:

Ողբերգությունը հնարավոր էր կանխել, եթե իր գործընկերներից մեկը ավտոմեքենայի վարորդի աչքերին լազերային հրացանից լույս չգցեր: Տղամարդը Մեծ Բրիտանիան լքել է հարցաքննության նախօրեին, ոչ ճշտված տեղեկություններով, նա գտնվում է Արաբական Էմերություններում: Քաղաքից բացակայելու իր մտադրության մասին նա իշխանություններին չէր հայտնել, իսկ կինը և նրա երեխաները ինչպես և նախկինում, այնպես էլ այժմ գտնվում են Մեծ Բրիտանիայում: Հիշեցնենք, որ Արքայադուստր Դիանան և իր սիրեցյալը մահացել են Ֆրանսիայում' 1997թ.-ին՝ ավտովթարի հետևանքով: Պաշտոնական տեղեկության համաձայն՝ ՃՏՊ-ի մեղավորը եղել է վարորդը, ով, ըստ հետաքննության, եղել է հարբած: