«Ժողովուրդ»-ը գրում է. «Այսօր ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով լինելու է Սյունիքի մարզում: Սերժ Սարգսյանին առաջին անգամ որպես մարզպետ Սյունիքում դիմավորելու է Վահե Հակոբյանը: Դիմավորողներից է լինելու նաև Վ. Հակոբյանի հայրը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը:

 

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանից պարզել՝ արդյոք ինքը լինելու է ՀՀԿ առաջնորդին դիմավորողների «ցանկում»: «Չէ՛, այնտեղի իշխանություններն են լինելու, ես ի՞նչ գործ ունեմ»,-հայտարարել է նա:

 

Փաստորեն, Ս. Խաչատրյանն այլևս իշխանություն չէ կամ գոնե իրեն այդպիսին չի համարում»: Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: