Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչ, 27-ամյա Արման Տիգրանյանը Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում իր կողմից վարած «BMW X 5» մակնիշի 16 TT 001 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Հաղթանակ թաղամասի բնակիչ Հակոբ Մարտիրոսյանի վարած «Opel Astra» մակնիշի 35 VԼ 058 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Հ. Մարտիրոսյանն ու նրա ուղևորը՝ անչափահաս մի տղա, տեղափոխվել են հիվանդանոցներ. վարորդը «Մալաթիա» բժշկական կենտրոն, իսկ անչափահաս տղան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Վրույր Գաբրիելյանն ու Ավետիք Քալաշյանը, ովքեր իրենք ծառայողական ավտոմեքենայով ուղեկցել են, որպեսզի վիրավորները տեղափոխվեն հիվանդանոցներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ 27-ամյա վարորդը BMW-ով բախվել է «Opel»-ին, «Opel»-ն էլ իր հերթին, հարվածել է մայթեզրին տեղադրված հեռախոսասյանը, որից հետո՝ բախվել տան անկյունապատին:

Մանրամասն' այստեղ: