Hetq.am Երեւանի Երրորդ մաս թաղամասում 8 տարի առաջ հայտնաբերվել էր 19-ամյա Մեսրոպ Մաքոյանի դիակը' դանակի 7 հարվածի հետքերով: Սպանության համար ազատազրկվել էր 4 երիտասարդ, իսկ 5-րդը՝ Վահե Խաչատրյանը, դատապարտվեց 1 ամիս առաջ: Սա մի գործ է, որով առանձնակի հետաքրքրված էր արդեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Նախաքննությունը սկզբում իրականացրել է ոստիկանության Շենգավիթի բաժինը, հետո՝ գլխավոր դատախազությունը: Իրավապահները գործը բացահայտել են 2 անգամ. առաջին սցենարով իրադարձությունների կենտրոնում հայտնվել էր անչափահաս Աննա Մուրադյանը: Առերեսումներ, տեսախցիկի առջեւ կատարվածի նկարագրություններ, սպանության մասնակիցներից յուրաքանչյուրի արածի ու ասածի մանրամասնություններ… Բայց հետո հանկարծ պարզվում է, որ Աննան դեպքի վայրում չի եղել: Արդյունքում գործը «բացահայտած» 1-2 հոգի ենթարկվում է կարգապահական պատասխանատվության՝ ստանալով նկատողություն:

Նախաքննական մարմինը կազմում է սպանության երկրորդ սցենարը: Աննա Մուրադյանի փոխարեն ի հայտ է գալիս Մարինե Հակոբյանը, դարձյալ իբրեւ կատարվածի ականատես նկարագրում դեպքի մանրամասներն ու դառնում հանցագործության բացահայտման գլխավոր վկան:

Այս աղջիկն էլ 20-ից ավելի իրարամերժ ցուցմունքներ է տվել, փոփոխել է հանցանքի մասնակից կամ օժանդակող անձանց շրջանակը, ինչպես Աննան՝ բարձրաձայնել է ոստիկանական ճնշումների մասին եւ պնդել, որ դեպքի վայրում առհասարակ չի եղել, հետո ասել է, որ իրեն սպառնում ու վիրավորում են մեղադրյալների հարազատները: Ի վերջո, իրավապահները Մարինեի մեղադրական ցուցմունքները դրել են գործի հիմքում եւ այն ուղարկել դատարան: Իսկ մեղադրական եզրակացությունն անձամբ հաստատել է այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Շարունակությունն` այստեղ: