Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգայան ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 77 AN 177 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում բախվել է կայանված Գազ 5310 մակնիշի ավտոմեքենային:

 

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է:

 

Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապ օգնության աշխատակիցները, որոնց օպերատիվ աշխատանքների արդյունքում վիրավորները ժամանակին տեղափոխվեցին հիվանդանոցներ:

 

Վթարի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրաանացման կենտրոնի թի 17 փրկարարկաան ջոկատը՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ: 

 

Մանրամասներն ու ամբողջական ֆոտոշարքն` այստեղ