168.am «Քաղաքական նոր մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը չի դատապարտում համասեռամոլներին, բայց խորհուրդ է տալիս նրանց չհանրայնացնել իրենց հարաբերությունները: 168.am-ի հետ զրույցում ազատ սեռական հարաբերությունները ողջունող Ա. Զախարյանը հայտարարեց, թե դեմ է տղամադկանց միջև սիրուն:

 

«Իհարկե, դեմ եմ՝ միանշանակ: Ամեն ինչ բնության երևույթներից պետք է կողմնորոշվի՝ կինը ստեղծված է տղամարդու համար, տղամարդը' կնոջ: Մնացած բոլոր երևույթները' այս կամ այն մարդկանց տարբեր սեռական հակումները, պահանջները բավարարելու հակումներ են, ազատամիտ պահաջներ են»,- նշեց նա՝ ավելացնելով, որ եթե կան նման փոքրաթիվ խմբեր, «թող գնան չորս պատի մեջ իրենց էդ հարցերը լուծեն ու դա չմտցնեն հասարակություն»:

 

Ըստ նրա՝ մարդը պետք է ազատ սեռական կյանքով ապրի, եթե այն բխում է իր ֆիզիոլոգիական չափորոշիչներից, բնությունից. «Համասեռամոլությունը բնությունից չի բխում, այլասեռության դրսևորում է, թող գնան փակ շրջանակում զբաղվեն, բայց չհանրայնացնեն»: Անդրադառնալով ֆեմինիստական շարժումներին, նա նշեց, թե հայ աղջկան վայել չէ հրապարակում նստել ու կոչեր անել, թե սեքս է ուզում, «երգեր գրել իր ցանկությունների մասին» և այլն:

 

«Եթե հայ աղջիկները ցանկանում են կիրթ ձևով, ինտելեկտուալ ձևով, ֆիզիոլոգիայի տեսանկյունից ելնելով, իրենց ասելիքը հասցնել մարդկանց, այլ է: Ես գտնում եմ, որ պետք է լինի տղամարդու ու կնոջ գենդերային հավասարություն: Հասարակությունը պետք է որպես նորմատիվ նայի, որ կինը սեռական կյանք ունի ու չկպցնի անբարոյականի պիտակ, չնայի դրան որպես սատանայական բան, բոբոիզմ: Մենք պետք է հասկանանք՝ գիտակցենք սա»,- ասաց նա:

 

Մանրամասները`  տեսանյութում: