asekose.am Արևմտյան Հայաստանի տարածքում շարունակվում են երկրաշարժեր գրանցվել։ Սեպտեմբերի 26-ին տեղի ժամանակով 05։50-ի սահմաններում (երևանյան ժամանակով՝ 06։50) ցնցումներ են արձանագրվել ներկայիս Թուրքիայի Վան նահանգում: Այս մասին գրում է «թուրքագիտական պորտալը»:

 

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4 բալ, տուժածներ և ավերածություններ չեն գրանցվել։

 

Արևմտյան Հայաստանի զգալի հատվածը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում և վերջին շրջանում այստեղ ցնցումները բավական հաճախ են։

 

2011 թվականի հոկտեմբերին (Ռիխտերի սաղնդակով՝ 7,2 բալ) և նոյեմբերին (Ռիխտերի սաղնդակով՝ 5,6 բալ) գրանցված երկրաշարժերի հետևանքով Վանում 650-ից ավել մարդ էր զոհվել, մեծ թվով շինություններ էին ավերվել։