Henaran.am «Կարիքից դրդված եմ դիմել հանցագործության, սակայն չեմ արդարանում՝ մեկա հանցագործ եմ, բան չի փոխվի էլ»,-Henaran.am-ին պատմեց Աբովյան ՔԿՀ դատապարտյալ Քնարիկ Սահակյանը:

 

17 տարեկան հասակում ընտանիք կազմած Քնարիկը շատ շուտով հասկացավ, որ կյանքը բոլորովին էլ գունավոր երազ չի և սիրով երեխա չես կերակրի:

 

«Տղաս մեկ տարեկան էր, սոված էր մնում, գնացինք հարևանից տոկոսով փող վերցնելու, չտվեց ստիպեցինք, վնասել ենք բարդ, բութ գործիքով»,-պատմեց երիտասարդ կինը, որը արդեն 6 ամյա որդի ունի:

 

Որդուն տեսնում է տարվա մեջ երեք անգամ, միայն մեկ անգամ երկարատև տեսակցություն ունի:

 

Ամուսինը դատապարտվել է 8 տարի պատժաչափով, ինքը 8 ու կես, քանի որ կազմակերպիչ է համարվել:

 

Տղային Քնարիկի ծնողներն են պահում.«Էստեղից դուրս գալուց հետո միանշանակ պիտի երեխայիս դաստիարակությամբ զբաղվեմ: Ամուսնուս հետ ամեն բան ավարտված է՝ նրա ծնողները հենց դատարանում ինձ ուրացան, երեխայի հետ էլ կապ չեն պահում»,-պատմեց Քնարիկը:

 

Գյումրեցի այս փխրուն աղջիկը ճակատագրին չի մեղադրում.«Ես եմ մեղավոր ու իմ արած քայլերը»,-ասաց նա:

 

Քնարիկը խոսք ունի ուղղված այն կնոջը, որի նկատմամբ բռնություն է կիրառել.«թող ինձ ների, ես արդեն պատժված եմ»,-հավելեց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում: