168.am Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում մի շարք համալսարանների ուսանողներ անցկացրել են բողոքի ակցիաներ՝ ընդդեմ Սիրիայում ու Եգիպտոսում սպանությունների ու բռնությունների շարունակման:

 

Թուրք ուսանողները Եգիպտոսի զինվորական վարչակարգին կոչ են արել հրաժարվել իշխանությունից ու ազատ արձակել նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիին և «Մուսուլման եղբայրներ» շարժման մյուս առաջնորդներին: Բացի այդ, ուսաողները միջազգային հանրությանը կոչ են արել ուժեղացնել ճնշումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա՝ երկրում բռնություններին վերջ դնելու համար:

 

Նրանք կոչ են արել արդար հետաքննություն անցկացնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ և պատժել մեղավորներին: