Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ սեպտեմբերի 26-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթ-վթարի փաստով: Պարզվել է, որ երեկ՝ ժամը 06:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի բնակիչ, 25-ամյա Ալիկ Ներսիսյանը Արշակունյաց պողոտայում, վարելով Mercedes մակնիշի 77 AN 177 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 60-ամյա Արարատ Սայադյանին, այնուհետև բախվել կայանված վիճակում գտնվող Երևանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ին պատկանող ГАЗ 53 մակնիշի 824 ԼՍ 68 համարանիշի ավտոմեքենային, որի վարորդ, Երևանի բնակիչ, 52-ամյա Հայկ Գրիգորյանն էլ, ինքնաբերաբար առաջ ընթանալով, ընդհարվել է առջևում կանգնած վիճակում գտնվող նույն ՓԲԸ-ին պատկանոզ ЗИЛ 131 մակնիշի 032 ԼՍ 68 համարանիշի ավտոմեքենային, որի վարորդն էլ եղել է Երևանի բնակիչ, 76-ամյա Վանուշկա Պողոսյանը: Վրաերթ-վթարի հետևանքով Ա. Սայադյանը, ով աշխատում էր Երևանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ում որպես մոնտյոր, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Իսկ Mercedes-ի վարորդ Ա. Ներսիսյանը, նրա ուղևոր, Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Կարեն Թոխունցը և ГАЗ 53-ի թափքում գտնվող Երևանի բնակիչ, 69-ամյա Վահան Գևորգյանը, ով նույն ընկերությունում աշխատում է՝ որպես մոնտյոր, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Շարունակությունն` այստեղ: