Հայկական պատվիրակությունը պատրաստվում է Վանուատու առաջին ցեղական այցին:

 

«Շեֆ, յանի ինչի պաշտոնական այց չուզեցին, որ», ասում է այցի հովանավոր Սամվել Ալեքսանյանը:

 

«Սամվել ջան, ախր ընդեղ պաշտոնյա չկա, որ պաշտոնական այց լինի: Ընդեղ ցեղեր են, դրա համար ցեղական այց կարա լինի մենակ», Սերժ Սարգսյանի փոխարեն պատասխանում է Էդվարդ Նալբանդյանը:

 

«Շեֆ ջան, բայց ասում են ընդեղ Սասունի դիրքերն ա է ուժեղ, կարող ա՞ այցի ընթացքում բողոք-մողոք լինի», ասում է Սամվել Ալեքսանյանը:

 

«Ի՞նչ Սասուն, այ տղա», ասում է Սերժ Սարգսյանը:

 

«Դե Միքայելյան էլի, Միքայելյան Սասունը», ասում է Սամվել Ալեքսանյանը, մտածելով, որ կարող է այցը տապալվել եւ իր փողերը ջուրն են ընկնել:

 

«Այ տղա, Վանուատուում ի՞նչ Սասուն», ասում է Սարգսյանը զարմացած:

 

«Ոնց թե, շեֆ, Սասունը տունը ծախել ա՞, էլ Վանատուրում չի մնու՞մ», հարցնում է Հովիկ Աբրահամյանը:

 

«Հովիկ Արգամիչ, Սամվել, հարգելիս, Վանատուր չենք գնում, Վա նու ա տու, Վա նու ա տու», ասում է Էդվարդ Նալբանդյանը:

 

«Վա նու ա տու, Վա նու ա տու, չեմիչե Վանա կատու», կրկնում է Հովիկ Աբրահամյանը:

 

«Շեֆ ջան, բա որ ցեղային այց ա, հիմա մեզնից որ ցեղն ա գնալու», հարցնում է Տիգրան Սարգսյանը:

 

«Իյա, այ մարդ, քո ցեղը Չինաստանում ա, Վա նու ա տու-ն էլ մեր ցեղերին թող, էլի», զայրանում է Հովիկ Աբրահամյանը:

 

«Էժան դիզելը ձեր ցեղին թողեցինք, հերիք չեղա՞վ», ասում է Տիգրան Սարգսյանը:

 

«Էլի սրանք սկսեցին», զայրանում է Սերժ Սարգսյանը:

 

«Տո. կարող ա մեր ցեղը մեռած ա, որ դուք պետք ա գնաք, Բայանդուր», զայրացած բղավում է Սաշիկ Սարգսյանը:

 

«Բայանդուր չէ, Վա նու ա տու», ասում է Էդվարդ Նալբանդյանը:

 

«Տո գիտեմ է, ես իրան եմ ասում Բայանդուր, դո՞ւ ինչ ես մեջ ընկնում», ասում է Սաշիկը Նալբանդյանին:

 

«Իյա, Սաշիկ, հանգստացի մի հատ: Եթե քեզ սենց պահես, Վանուատուում դեսպան չեմ նշանակի», զայրանում է Սերժ Սարգսյանը:

 

«Իյա, էս նախկին խնամիներով լավ տեղավորվում եք, հա՞: Հեսա, հեսա իմ ու խնամուս համար էլ լավ օրեր կգան, սպասեք հլը», լսելով այդ ամենը՝ մտածում է Հովիկ Աբրահամյանը:

 

«Պարոն նախագահ, պարոն նախագահ, Հովիկը թաքուն մտածում ա», հանկարծ բացականչում է Գեղամյանը:

 

«Սուտ ա դխկում, էհհ, սուտ ա խոսում», ասում է Հովիկ Աբրահամյանը:

 

«Գեղամյան, ինչից իմացար, որ մտածում ա», հարցնում է Սերժ Սարգսյանը:

 

«Աչքերը հանկարծ շատ ուժեղ սկսեցին փայլել, ձեռքերով էլ աթոռն էր պինդ բռնել», ասում է Գեղամյանը:

 

«Պարոն նախագահ, ուզում եք մի հատ դետեկտորով ստուգենք», ասում է Վովա Գասպարյանը:

 

«Չէ, Վովա, պետք չի, ես Գեղամյանին վստահում եմ: Հովիկ, քո փոխարեն Վարդան Այվազյանին կտանենք Վանուատու», ասում է Սերժ Սարգսյանը:

 

«Շեֆ ջան, իսկ ընդեղ հանք կա՞», հարցնում է Այվազյանը:

 

«Չէ, հանք չկա, բայց լիքը ավազ կա», Սարգսյանի փոխարեն պատասխանում է Նալբանդյանը:

 

«Դե որ տենց ա, գալիս եմ», ասում է Այվազյանը:

 

«Արի, բայց չխոսաս», ասում է Սերժ Սարգսյանը:

 

«Ինչի՞, շեֆ ջան, Այվազյան Վարդանն ումից է պակաս, որ չխոսամ», ասում է Վարդան Այվազյանը:

 

«Որ խոսաս, կիմանան, որ մերոնցից ես», ասում է Սերժ Սարգսյանը:

 

«Բա որ չխոսա՞մ», ասում է Այվազյանը:

 

«Որ չխոսաս՝ կիմանան վանուատուցի ես», ասում է Սերժ Սարգսյանը

 

«Ինչի՞, շեֆ ջան, ինչ ես մտածել, էս ինձ ուզում եք ընդեղ կորցնե՞ք: Ինչի Վարդանը կորող տղա ա՞, որ կորցնեք: Տո դուք հլը ինձ չեք ճանաչում, է», բարկանում է Վարդան Այվազյանը:
Սերժ Սարգսյանը նայում է Ռուբեն Հայրապետյանին: Ռուբեն Հայրապետյանը կամաց մոտենում է Վարդանին: Վարդան Այվազյանը հիշում է Սեւանը: «Շեֆ ջան, ախր ասում եմ ես նենց դժվար եմ կորում, ահագին չարչարվելու եք, ավելի լավ է մեկին տարեք, որ հեշտ կորի, չհոգնեք կորցնելուց», ասում է Վարդան Այվազյանը:

 

«Վարդան, քեզ չենք կորցնելու, քեզ ձուլելու ենք վանուատուցիների մեջ, հետո քո թեկնածությունը կդնես ընտրություններում, որ դառնաս նախագահ: Որ դառնաս նախագահ, որպես մեր մարդ ձրի կճանաչես Ղարաբաղի անկախությունը», ասում է Սերժ Սարգսյանը:

 

«Շեֆ, էս ինչ հիանալի պլան եք մշակել: Ախր ձեր երեւակայությունն ավելի մեծ պետության է արժանի, քան այս 29 հազար քառակուսի կիլոմետրը», հիացած ասում է Էդվարդ Նալբանդյանը:
«Ապեր, բայց ասում ես էսի քո պլանը պռավալ չտա: Արի կլինի դու ինձ տար Վանուատու ձուլի, դեսպան դաշնակներից մեկին նշանակի, ոչինչ, իսկ ինձ ձուլի, ես էլ որ չխոսամ, ինձ էլ իրանց զեմլյակի տեղ կդնեն: Կդառնամ պրեզիդենտ, էդ ճանաչելու բիզնեսը ձեռքներս կվերցնենք, դե պարզ ա մեր Ղարաբաղն էլ ձրի կճանաչենք», ասում է Սաշիկ Սարգսյանը:

 

«Չէ, Սաշիկ, դու չես կարա, քեզ ինձ կնմանացնեն, կկասկածեն, չեն ընտրի», ասում է Սերժ Սարգսյանը:
«Վաաախ», հանկարծ բղավում է Վարդան Այվազյանը, բռնելով գլուխը: Բոլորը շրջվում են նայում: «Վայ արա, ոնց էի մոռացել Ռուբոյին ասեմ, որ հետ գնա տեղը», մտածում է Սերժ Սարգսյանը:

 

«Վարդան, լավ հիշեցրիր, ուրեմն Ղարաբաղը որ ճանաչես, հետո էլ կհայտարարես, որ Վանուատուն ցանկություն ունի մտնել Մաքսային միություն», ասում է Սերժ Սարգսյանը:

 

«Շեֆ ջան, բայց Վանուատուն ուր, Մաքսային միությունն ուր», ասում է Էդուարդ Շարմազանովը:
«Էդիկ, ինձ աշխարհագրություն մի սովորեցրու: Ես լավ գիտեմ Վանուատուի տեղը, բայց Պուտինն էլ մեր տեղը գիտի, եւ եթե Վանուատուն չմիացնենք Մաքսայինին, Պուտինը մեզ էլեկտրական աթոռին կմիացնի», ասում է Սերժ Սարգսյանը:

 

«Վանուատուի Մաքսային միության մեջ չլինելը հակասում է Մաքսային միության շահերին, իսկ քանի որ Ռուսաստանը ժամանակին գումարներ էր վճարել Վանուատուին Աբխազիայի անկախությունը ճանաչելու համար, բայց Վանուատուն հետո չեղյալ էր համարել իր որոշումը, Մաքսային միության շահերից է բխում բռնել Վանուատուին եւ պատասխանատվության ենթարկել: Հայաստանը որպես Մաքսային միության անդամներից Վանուատուին ամենամոտը, ստացել է այդ պատվավոր առաջադրանքը», բացատրում է Էդվարդ Նալբանդյանը:

 

«Վաաախ», կրկին բղավում է Վարդան Այվազյանը:

 

Բոլորը կրկին նրա կողմն են շրջվում, բայց Ռուբեն Հայրապետյանին չեն տեսնում, տեսնում են Այվազյանի ոգեւորված դեմքը.

 

«Վաաախ, ցավը տանեմ, ուրեմն ինչ անում ենք, Պուտինի համար ենք հա՞ անում, ջաան»: 

 

 

 

Աղբյուրը` Lragir.am