Պակիստանի Բելուջիստան մարզում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով մահացել է 515 մարդ:
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»' հղում անելով տեղական իշխանությունների ներկայացուցչին:

Միջարաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն' ևս 760 մարդ վիրավորվել և վնասվածքներ է ստացել:

Երկրաշարժից ամենաշատը տուժել է Ավարան քաղաքը և քաղաքի մերձակայքը, որտեղ ավերվել են շինությունների մոտ 80 տոկոսը:

Հիշեցնենք, որ Պակիստանում սեպտեմբերի 24-ին 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Փլատակաների տակ դեռ շարունակում են մնալ մահացած մարդկանց մարմիններ և վիրավորներ: