Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 159-րդ կմ-ին, շրջադարձի ժամանակ, «Չերրի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրահեռացման փոսը:

Պատահարի հետևանքով «Չերրի»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, այնուհետև նշված վայրում «ԲՄՎ-523» մակնիշի ավտոմեքենա է բախվել վթարված «Չերրի» մակնիշի ավտոմեքենային:

Կատարվում է քննություն: