59 ամյա Թամարա Վարդանյանը Henaran.am-ին դիմեց օգնություն ստանալու ակնկալիքով: Այս կնոջ ոդիսականը սկսվում է Մոսկվա քաղաքից, որտեղ նրա պատմածի համաձայն երկար տարիներ ապրել և բիզնես գործնեություն է ծավալել նա:

Թամարայի համար ճակատագրական եղավ նրա աղջկա ամուսնությունը ազգությամբ տաջիկի հետ: Երկու դուստրերին միայնակ մեծացրած կինը չէր կարող աղջկա ետևից Տաջիկստան չգնալ: Չնայած նա դեմ էր եղել այդ ամուսնությանը, սակայն ի վերջո մայրական սերը հաղթել էր և նա գնացել էր աղջկան օժիտ և բարեկեցիկ կյանք առաջարկելու նպատակով.”Ես Տաջիկստանում եղել եմ 17 օր, սակայն տաջիկ փեսայիս մորաքրոջ ամուսինը ոստիկանության գեներալ լեյտենանտ ցանկություն էր հայտնել ինձ հետ կապ ունենալու: Ես մերժեցի նրան,եկավ խմած՝ սկսեց քաշքշել, հրեցի ընկավ ու գլուխը կպավ բազկաթոռի փայտին, վեր կացավ ասեց՝ նակաժու ու պատժեց”:

Թամարա Վարդանյանը նշեց, որ այդ մարդու ցուցումով ինքը 4 օր գտնվել է ոստիկանությունում:Սակայն ռուս ոստիկանների միջամտության շնորհիվ ազատ արձակվել:

Երկար ճանապարհ է անցել այս կինը մինչև հասել է Հայաստան:Մնալով առանց միջոցների և չունենալով անգամ անձնագիր:

Համարվելով հետախուզվող Թամարային Հայաստանում ձերբակալել են, քանի որ գեներալը հայտարարել էր, որ այս կինը իրենից գողացել է 100 հազար դոլլար:

Թամարա Վարդանյանը ինքնասպանության շեմին է, վերջերս է իմացել, որ մահացել է նաև աղջիկը: Հայաստանի կառավարությունը կարող է ետ ուղարկել այս կնոջը.”Ես կմեռնեմ եթե ինձ հետ տան,ինձ կամուրջից ցած կնետեմ, եթե իմ ազգը ինձ չպահի”,-հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: