Հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանը Մոսկվայում տեղի ունեցած համերգի ժամանակ հանդես է եկել Greenpeace-ի ձերբակալված ակտիվիստների աջակցությամբ: Նա առաջարկել է Ռուսաստանի կառավարությանը ուսումնասիրել Գազպրոմի գործերը, տեղեկացնում է Նովայա Գազետան:
«Ես գիտեմ, որ Ռուսաստանում ձերբակալվել են Greenpeace-ի ակտիվիստները: Ռուսասանի կառավարությունը, որին պատկանում է Գազպրոմը, պետք է ուսումնասիրի Գազպրոմի գործերը եւ տեսնի, թե արդյոք բնապահպանական վտանգ չկա Արկտիկայում իրականացվող հորատման աշխատանքներում»,- առաջարկել է Թանկյանը:
Պեչորայի ծովում նավթարդյունահանման դեմ սեպտեմբերի 18-ին բողոքի ակցիա են անցկացրել Greenpeace-ի ակտիվիստները: Նրանցից երկուսը փորձել են պլատֆորմի վրա բարձրանալ: Հաջորդ օրը ՌԴ ԱԴԾ-ը ձերբակալել է նրանց: