Սեպտեմբերի 27-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ահազանգել 1969 թ. ծնված Սուսաննա Ա.-ն և հայտնել, որ դանակով իր վրա է հարձակվել հարևանը, որին ինքը փայտով հարվածել է:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ին, Սուսաննա Ա.-ի հարևանը' 1932 թ. ծնված Պետիկ Ն.-ն, շենքի աստիճանահարթակում նրան դանակով սպանության սպառնալիքներ է տվել, ինչից վախենալով՝ կինը փայտով 2 անգամ հարվածել է Պետիկ Ն.-ին և պատճառել վնասվածքներ:

 

Նշանակվել են դատաբժշկական և դատաքրեագիտական փորձաքննություններ:

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն: