Սեպտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Թենգիզ Շարմանաշվիլին և Հայաստանում իր առաքելությունն ավարտող Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մուրթազ Գուջեջիանիին:

 

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր գնահատեց գնդապետ Մուրթազ Գուջեջիանիի պաշտոնավարման ժամանակահատվածում գործադրած ջանքերը' մեր երկրների ռազմական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում, ինչի վկայությունն են իրականացված բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները, ինչպես նաև երկու երկրների միջև ստորագրված պաշտպանական ոլորտին առնչվող ծրագրերը:

 

Կողմերը համոզմունք հայտնեցին, որ հայ-վրացական ռազմաքաղաքական առկա համագործակցությունը կարևոր երաշխիք է ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության համար: Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց գնդապետ Մուրթազ Գուջեջիանիին արդյունավետ ծառայության համար և հաջողություն մաղթեց հետագա գործունեության ընթացքում: