ԳԱԼԱ  Սոցիալական պահանջներով ամիսներ շարունակ նստացույց անցկացրած ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ըստ պաշտպանության նախարարության քննչական ծառայության, ձերբակալվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով: Ըստ ՊՆ հաղորդագրության՝ նա խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Հ. Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար:

 

Ըստ տեղեկությունների՝ նաև այդ «կաշառք առաջարկող» անձը գյումրեցի է՝ զոհվածի հայր, ով իբր գումարը տվել է իր թոռան՝ այսինքն զոհված որդու երեխայի համար:

 

Սակայն գյումրեցի ազատամարտիկները, ովքեր միացել էին մայրաքաղաքի սոցիալական պահանջներով նստացույց հայտարարած ազատամարտիկներին, անցած օրերին ինտենսիվորեն փնտրել, սակայն նման մարդ Գյումրիում չեն գտել: Նրանք ԳԱԼԱ-ի հետ զրույցում վստահեցրին, որ «Հ. Զաքարյան» ազգանունը պարզապես հորինված է, և նման մարդ զոհվածների ընտանիքում չկա:

 

«Հիմա տղերքը փնտրում-փնտրում են, բայց չկա նման անձնավորություն, միգուցե իրե՞նք ասեն տեղը: Իմ կարծիքով էդ մարդը միայն մի պահ հայտնվեց ու հետո այդպես էլ չքացավ: Ես այդպես եմ մտածում, դատարանում էլ երևի չկարողանա ներկայանալ, որովհետև չկա»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Արամ Հակոբյանը, ով պատերազմի տարիներին Շուշիի գումարտակից է եղել:

 

«Զոհվածներին բոլորին մենք ճանաչում ենք, ցուցակով էլ փնտրել ենք, մենք միանշանակ կիմանանք, նման մարդ չկա մեր մեջ: Զաքարյան մի հոգի ունենք զոհված, Աստված իրա հոգին լուսավորի, բայց հոր անունը Հ-ով չէ:

 

Մանրամասները կարդալ այստեղ