Այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ Սամվել Ալեքսանյանի երեխաների կնունքի արարողությունը:

 

Ներկա հյուրերի շարքում էին Ռուբեն Հայրապետյանը, ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը' իր ընտանիքի հետ մասին, ով կնունքի քավորն էր:

 

Եկեղեցու բակում նախապես տեղադրվել են սեղաններ՝ մարդկանց հյուրասիրելու համար: Մինչև հյուրերի ժամանումը ոստիկանների և եկեղեցու բակի մուրացկանների միջև ընդհարում եղավ: Վերջիններս կտրականապես հրաժարվում էին լքել եկեղեցու տարածքը, սակայն ոստիկաններին հաջողվեց հեռացնել նրանց: Մուրացկաններից Ռուզան տատը հրաժարվեց տեսախցիկի առջև խոսելուց: Վերջինս, ով իր տղայի հետ մշտապես Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում փող է մուրում, գոռալով ասում էր. «Իմ փողերով են էս կնունքն անում...Ի՞նչ կլինի, հարուստ մարդիկ են, թողեք նստեմ, փող կտան»:

 

Հյուրերի ժամանումից հետո կտրականապես արգելվեց տեսանկարահանումը, փակվեցին եկեղեցու դռները, իսկ ներսում գտնվող լրագրողի թևից Սամվել Ալքեսանյանն անձամբ քաշեց և դուրս վռնդեց եկեղեցուց:

 

Մուրացկաններից երկուսը հասցրեցին խառնվել հյուրերի մեջ: Սամվել Կարապետյանի կինը նրանց բավականին մեծ գումար բաժանեց:

 

 

Մանրամասները' տեսանյութում: