asekose.am «Այսօր Թուրքիայում որքա՞ն ծպտյալ հայ կա, որտե՞ղ են ապրում, ինչո՞վ են զբաղվում, ինչպե՞ս են ամուսնանում, ի՞նչ անուններ ունեն, ո՞ր կուսակցությունների օգտին են քվեարկում, ինպե՞ս կարելի է դրսից տարբերել հայկական գյուղը, ինչո՞ւ արդեն ընկուզենիներ տնկել չի թույլատրվում»,-այս հարցերն է բարձրացնում հոդվածագիր Սավաշ Օզբեյը թուրքական «Հյուրիյեթ» թերթում հրապարակված հոդվածում: Գրում է ermenihaber.am-ը և հավելում.

 

Այս հարցերի պատասխանները տալու համար հոդվածագիրը ներկայացնում է վկաների պատմությունները, ինչպես նաև Հայաստանի, Սփյուռքի, Թուրքիայի մասնագետների տվյալներ է մեջբերում:

 

Օզբեյը ներկայացնում է հենց ծպտյալ հայերի պատմածները, որոնք հայտնել են, թե ինպես են իմացել իրենց հայ լինելու մասին, ինչպես են մահմեդական դարձել և ինչպես են իրենց վերաբերվում շրջապատում:

 

Դերսիմցի 58-ամյան Էլիֆ Բոզթաշը պատմեց մինչև այսօր իրենց կրած դառնությունների,տանջանքների, ճնշումների մասին:

 

Իսկ իրենց հարևան Զեքի բեյը հետևյալն ասաց. «Թուրքիայում ծնված լինելը շատ դժվար է:Իսկ եթե դրան գումարենք նաև, որ քրդերեն ենք խոսում, ապա ավելի դժվար է: Ե՛վ Թուրքիայում ես ծնվել, և՛ քրդերեն ես խոսում ու դեռ ավելին, ալևի ես, սա շատ ավելի դժվար է: Դե դուք հաշվեք, թե մենք ինչեր ենք ապրում, երբ այս ամենին գումարվում է մեր հայ լինելը: Այստեղ մեզ համար շատ ծանր է: Պետությունն էլ գիտի մեր հայ լինելու մասին: Դրապատճառով էլ ստուգում է թլպատված ես թե ոչ.. 1915… սեպտեմբերի 12-ը մեր գլխին պայթեց, ահաբեկչությունն էլ: 7 տարեկան զարմիկս անգամ տանջանքների է ենթարկվել:Տանջանքների դաժանության մասին ոչ թե պատերի, այլ առաստաղի վրայի արյունը միայն կարող է վկայել…»

 

Քրիստոնեության և հայերի մասին վկայող ամեն բան խնամքով վերացվել է: Մի ժամանակ եղած քարե եկեղեցին այնպես է ոչնչացվել, որ կարծես, երբևէ կառուցված չի էլ եղել: Հայերն էլ իրենց բնակության վայրի մեծամասնության դավանանքն են ընդունել: Որոշները ալևի են, որոշների սունի մուսուլմաններ: Իսկ ահա ընկուզենին հայերի համար սուրբ ծառ է համարվում և տեղացիները ասում են, որ եթե ընկուզենու հաստությունը մարդու վզի հաստությունից անցի, ապա այդ մարդու վիզը կկտրեն: Այս պատճառով, ինչպես նաև հայ լինելը չմատնելու համար այլևս չի թույլատրվում:»

 

Հայկական Միրաքյան աշիրեթի հիմնադիրն էլ փրկվել էր կոտորածներից, քանի որ կարողանում էր լավ Ղուրան կարդալ: Նա անգամ մահանալիս միշտ նույն խոսքերն էր կրկնում «Զգույշ եղե՛ք, ձեր հայ լինելու մասին չպատմեք: Դուք էլ եք ուզո՞ւմ կոտորվել»:

 

Եվ որպեսի նոր կոտորածի զոհ չդառնան նա իր ամբողջ տոհմը մուսուլմանացրեց: Այս աշիրեթի անդամ Ալի բեյը հայտնում է, որ իրենք աշխատում են քրդերի և թուրքերի հետ ամուսնանալ՝ նշելով. «Խառնվենք, որ մեր նկատմամբ այլևս նման բան չանեն»:

 

Հոդվածագիրը, անդրառանալով ծպտյալ հայերի թվի տարբեր գնահատականներին, տեղեկացնում է, որ Հայաստանը նրանց թիվը գնահատում է 750 հազարի մինչև 1 միլիոն, սփյուռքը՝ 700 հազար, թուրք պատմաբանները՝ 500 հազար: